4ein spasm anahit kirakosyan biography

«Երբեք չեմ դիմել որևէ պլաստիկ միջամտության ու չեմ էլ դիմի, հաճախ ասում են՝ երբեք չվիրահատված դերասանուհին». Անահիտ Կիրակոսյան

«Երբեք չեմ դիմել որևէ պլաստիկ միջամտության ու չեմ էլ դիմի: 17 տարեկանից ասպարեզում եմ և ինձ ճանաչում են նաև այդպես՝ երբեք չվիրահատված դերասանուհին», -Tert.am Life-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ու ևս 1 գաղտնիք բացեց.

«Անգամ վարսերս չեմ ներկել, իմ բնական գույնն է: Ու, շատ հաճախ հետևորդներս, երբ հարցնում են՝ ինչպես եք այս գույնը ստացել, ասում եմ՝ ծնողներիս մեծ սիրո օգնությամբ»:

 Անահիտը նշեց, որ ինքը որևէ մեկին չի մեղադրում պլաստիկ միջամտության դիմելու համար, որովհետև դա համարում է շատ անձնական հարց:

«Եթե դա հոգեվիճակի խնդիր է, մարդ կա, իսկապես իր ներքին հոգեվիճակի վրա ազդում է, և փոխելով իրեն լավ է զգում, այդ պարագայում լրիվ ընդունելի է: Այսինքն մարդիկ ազատ են իրենց որոշումներում:

Անձամբ ես կդիմեի, եթե զգայի, որ դա ազդում է իմ ներքին աշխարհի վրա, ու այդ փոփոխությունից ինձ համար ինչ-որ բան կփոխվեր: Ոչ թե դիմացինի, այլ՝ ինքս ինձ համար: Բայց, քանի որ ինքս ինձ հետ այս հարցով ներդաշնակ եմ, որևէ փոփոխության չեմ դիմել»,- անկեղծացավ դերասանուհին:

«Այն, ինչ հիմա համատարած կատարվում է, դեմ եմ այն իմաստով, որ չափից դուրս է: Եթե ամեն ինչի մեջ այս կյանքում չափի զգացողությունը պահպանենք, նորմալ է: Եթե փոքրիկ շտկում է, որը կօգնի մեզ ավելի լավ զգալու, կողմ եմ, բայց, երբ մեկս մյուսին նմանվում ենք, դա արդեն աննորմալ է:

Ես կուզեի, որ մարդիկ միջամտության դիմելուց իրենց եսը չկորցնեն: Անգամ, երբ մեյքափ արտիստի եմ դիմում, միշտ ասում եմ՝ ինձանից ուրիշ մարդ մի դարձրեք, որ ես ինձ տեսնեմ, ճանաչեմ, բայց ընդգծվեն իմ գեղեցիկ կողմերը կամ փակվեն իմ թերությունները:

Խնդիրն այն է, որ մարդ ինքն իրեն չկորցնի, բոլորը միանման չլինեն, այս միանմանությանը դեմ եմ: Մարդկանց գիտեմ, ովքեր դիմել են միջամտության ու դրանից հետո կյանքի որակը փոխվել է դեպի լավը, հոգեվիճակային ավելի ներդաշնակ են զգացել»,- ամփոփեց Անահիտ Կիրակոսյանը:

ՀեղինակԱնի Մնացականյան